Էրդողանին ուղիղ տեքստով ասում են՝ Իրանի դեմ պատերազմը կնշանակի Թուրքիայի մասնատում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Ահարոն Վարդանյան

Իրանի ազգայնական հատվածը թվիթերում Թուրքիայի դեմ բավականին ակտիվ քարոզչական գործողություններ է իրականացնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Ահարոն Վարդանյանը:

«Հասկանալով, որ իրանական բեռնատարների ճանապարհը փակելը, (ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հարավային անցակետերից մեկում) Բաքվի կառավարչի ինքնուրույն որոշման արդյունք չի կարող լինել, Էրդողանին շատ պարզ ու ուղիղ տեքստով հիշեցնում են, որ Իրանի դեմ գործողություններ ձեռնարկելուց պետք է հաշվի առնել, որ Թուրքիան ունի քրդական խնդիր, որը կարող է ցանկացած պահի ակտիվանալ և վերածվել լուրջ բախումների Թուրքիայի ներսում։

Վերջում էլ ավելացնում են, որ Թուրքիայի համար Իրանի դեմ պատերազմը կնշանակի Թուրքիայի մասնատում։

Եվ այս ամենը Նախիջևանի ու, այսպես կոչված, Ադրբեջանական Հանրապետության սահմանի ողջ երկայնքով ընթացող լայնածավալ հարձակողական զորավարժությունների համատեքստում»,- գրել է նա։

--00--ԱԹ