Քարի լիճ տանող ճանապարհին Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել է ձորում

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21,  24News 

վթար

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 10:40–ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Դավիթ Դավթյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արագած լեռան «Քարե լիճ» տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 25-ամյա Գևորգ Մարգարյանը և 25-ամյա Տիգրան Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Ժամեր անց նույն բժշկական կենտրոն է բուժօգնության դիմել Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Վաչիկ Բաղդադյանը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորների մեջ կան Ոստիկանության զորքերի ծառայողներ:

--00--ԱԹ