Խաղաղ պայմաններում շարունակվում է խաթարվել մարդու ապրելու իրավունքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Հասարակական

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ սեպտեմբերի 20-ին Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

Ցավակցական հեռագրում ասված է․

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,  

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից հայտնում եմ խորին ցավակցություն՝ սեպտեմբերի 20-ին Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով կան անմեղ զոհեր և վիրավորներ: 

Ցավալի է արձանագրել, որ խաղաղ պայմաններում անգամ շարունակվում է կոպտորեն և անդառնալիորեն խաթարվել մարդու ապրելու բնական իրավունքը:  

Կրկին հայտնում եմ իմ ցավակցությունները Ձեզ, ՌԴ ժողովրդին և զոհերի հարազատներին: 

Խորին հարգանքով ՝ 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան»:

--00--ԿԿ

Տեսանյութեր