Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները չասեցին՝ էս ինչ եք նշում, երբ Անկախության տոնը նշեցին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

 Անհնար է լինել «Եռաբլուրում» ու չհասկանալ Անկախության խորհուրդը։ Կարծում եմ, որ մեր եղբայրներն ինչպես իրենց կյաքով, այնպես էլ մահով մեզ պարտադրում են խորհել, մտածել էս երկրի մասին, գնահատաել էս երկրի անկախությունն ու մեզանից կախաված ամեն ինչ անել երկրի անկախությունը պահելու համար․ իրենք դրա համար տվել են ամենից թանկը՝ կյանքը։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 24TV-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

«2000 թ․ Անկախության տոնն իշխանությունները նշեցին բավականին ճոխ և հավատացնում եմ՝ 99-ի հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներից որևէ մեկի մտքով չանցավ ասելու, թե էս ինչ տոն եք նշում կամ ինչի համար։ Զոհերի ընտանիքիները համարում էին, որ նրանք զոհվել են Հայաստանի անկախության համար։ Համոզված եմ, որ այս պատերազմում  զոհված զինվորների ծնողներն էլ համաչափ, համազոր իրավունք ունեն համարելու, որ իրենց որդիները զոհվել են ՀՀ անկախության համար»,- նշեց Սարգսյանը։

--00--ԿԿ