ՌԴ-ն ցավում է Ղրիմի ընտրությունների մասով Թուրքիայի դիրքորոշման համար. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել՝ Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները չընդունելու մասին Թուրքիայի հայտարարության մասով և հույս հայտնել, որ երկրի դիրքորոշումը թերակղզու հարցով կփոխվի, գրում է ՏԱՍՍ  գործակալությունը։

«Չենք ընդունում նման հայտարարություններ և մենք բացեիբաց ասում ենք այդ մասին մեր թուրք գործընկերներին:

Ղրիմի թեման այն հարցն է, որի շուրջ մեր դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են:

Ցավում ենք Թուրքիայի նման դիրքորոշման համար, սակայն հուսով ենք, որ ժամանակի հետ քաղաքական կամք կդրսևորվի, և Թուրքիան կփոխի իր դիրքորոշումը՝ ընդունելով ճշմարտություն»,- ասել է Պեսկովը, ապա նաև հավելել, որ Թուրքիան Ռուսաստանի գործընկերն է, և հարցերը, որոնց մասով տարաձայնություններ կան, չպետք է խոչընդոտեն երկկողմ հարաբերությունների ազարգացմանը։

--00—ԼՄ