Ավտովթար՝ Նժդեհի փողոցում․ բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը, վերջինս էլ՝ էլեկտրասյանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

Սեպտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 08:10-ի սահմանում Գարեգին Նժդեհ փողոցում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, գրում է shamshyan.com-ը։

Վթարի մասին պարեկային ծառայության Երեւանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նրանք սահմանազատել են տարածքը, մինչև կժամանեն քարշակ ավտոմեքենաները, որպեսզի վթարված ավտոմեքենաները տեղափոխեն անվտանգ վայր:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ըստ աղբյուրի՝ բախման հետեւանքով «Mercedes»-ն էլ բախվել է էլեկտրասյանը: 

--00—ԼՄ