Տեղահանվածներին բնակարանով ապահովելու խարդախության դեպքի քրգործն ընդունվել է վարույթ

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21,  24News

Արցախ

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել ՍՊ ընկերություններից մեկի կողմից 2020թ. նոյեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում ԱՀ տեղահանված քաղաքացիներին հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված պաշտոնական փաստաթղթերում հյուրանոցում բնակվող անձանց և նրանց սնունդ տրամադրելու մասին կեղծ տեղեկություններ ներկայացվելու, իսկ նույն պայմանագրերի համաձայն ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան պաշտոնատար անձի /անձանց/ կողմից գործընթացի նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու հետևանքով խարդախությամբ հափշտակելու և պաշտոնական անփութությամբ պետությանը առանձնապես խոշոր չափ կազմող ընդհանուր 19.548.400 դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 345-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՄՀ

Տեսանյութեր