Հայհոյանքով, քաշքշելով, վնասվածք պատճառելով բերման են ենթարկել Փոստանջյանին.«Երկիր Ծիրանի»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

14

Այսօր՝ առավոտյան ժամը 8։20-8:30-ի միջակայքում, Եռաբլուր զինվորական պանթեոնի առջևից ոստիկանական համազգեստով անձինք բռնի ուժով, հայհոյանքներով և քաշքշելով, վնասվածքներ պատճառելով ապօրինաբար բերման են ենթարկել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և փաստաբան  Զարուհի Փոստանջյանին։ Այս մասին հայտարարություն է բտարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա, թե ուր են տարել Զարուհի Փոստանջյանին։

Ոստիկանության լրատվական ծառայությունը չի պատասխանում հեռախոսազանգերին։ Այս պահի դրությամբ արձանագրում ենք, որ Զարուհի Փոստանջյանին փաստացի առևանգել են Եռաբլուր զինվորական պանթեոնի առջևից»:

--00—ԼՄ

Տեսանյութեր