Գերմանիան այսուհետ էլ անկախ և ազատ ՀՀ վստահելի և բարեկամ գործընկերն է. ուղերձ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Գերմանիա ՀՀ

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ուղերձը՝ ՀՀ անկախության տոնի առթիվ.

«Գերմանիայի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Այսօր լրանում է Հայաստանի անկախության 30-ամյակը, բայց հայ մշակույթը, լեզուն և կրոնը դարերի պատմություն ունեն: Ուստի այս հրաշալի, հինավուրց ու խրոխտ երկրի հյուրը լինելը մեծ պատիվ է մեզ համար:

Գերմանացիները և հայերը բարեկամաբար կապված են միմյանց մշակութային, քաղաքական և միջանձնային շփումներով: Գերմանիան այսուհետ էլ անկախ և ազատ Հայաստանի Հանրապետության վստահելի և բարեկամ գործընկերն է»:

--00--ԱԹ