Ընդունեք Հայաստանի ժողովրդին ուղղված իմ ջերմ բարեմաղթանքները. Լին Թրեյսի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

թրեյսի

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ: Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: Ուղերձում ասված է.

«ԱՄՆ դեսպանության և ամերիկյան ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ։

Տոնելով Հայաստանի անկախության երեսնամյա հոբելյանը՝ ուզում եմ առանձնահատուկ նշել հայ ժողովրդի ուժը, տոկունությունը և ավելի լավ ապագա կերտելու վճռականությունը՝ ի հեճուկս աղաղակող մարտահրավերների, որ պատուհասել էին Հայաստանը վերջին մեկ տարվա ընթացքում։

Մեր երկու ժողովուրդներն ունեն ընդհանուր արժեքներ և մեր ժողովուրդների միջև առկա են սերտ կապեր։ Այս ամուր հիմքի վրա կառուցելով՝ մենք դրական հեռանկարներ ենք տեսնում հայ-ամերիկյան հարաբերությունների համար և սպասում ենք մեր գործընկերության շարունակական ընթացքին՝ մինչ Հայաստանը շարունակում է ընթանալ 1991թ․ սեպտեմբերի 21-ին որդեգրած անկախության ճանապարհով։

Անկախության երեսնամյա տարեդարձի կապակցությամբ ընդունեք Հայաստանի ժողովրդին ուղղված իմ ջերմ բարեմաղթանքները»։

--00--ԱԹ