Շոյգուն ու Լավրովը հրաժարվելու են պատգամավորական մանդատներից

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20,  24News

Լավրով

ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սեյգեյ Լավրովն ու Սերգեյ Շոյգուն հրաժարվելու են Պետդումայի իրենց մանդատներից խորհրդարանական ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակից հետո։  Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Խորհրդարանի ստորին պալատում կարող են հայտնվել «Տաղանդ ու հաջողություն» հիմնադրամի ղեկավար Ելենա Շմելևան ու երեխաների իրավունքների պաշտպան Աննա Կուզնեցովան․ հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը։

 Շոյգուն, Լավրովը, Պրոցենկոն, Շմելևան ու Կուզնեցովան կազմում են «Եդինայա Ռոսիա» կուսակցական ցուցակում առաջին հնգյակը։

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով՝ 90,3 տոկոս արձանագրությունների մշակումից հետո, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը առաջատարն է ընտրություններում՝ հավաքելով դաշնային ցուցակներով ձայների 49․65 տոկոսը։

--00—ՄՀ