Վլադիմիր Պուտինն իրեն հիանալի է զգում․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն հիանալի է զգում, սակայն հաջորդ շաբաթ նա կշարունակի աշխատել ինքնամեկուսացման պայմաններում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նա իրեն հիանալի է զգում, աշխատում է: Բայց այս շաբաթ միջոցառումները կշարունակվեն հիմնականում տեսաժողովի ձևաչոփով»,- նշել է Պեսկովը։

--00--ԿԿ