Նիդերլանդներում հոգեկան շեղում ունեցողը կրակել է անցորդների ուղղությամբ.2 հայ կին է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

8521

Նիդերլանդների Ալմեո քաղաքում 28-ամյա տղամարդը 50 և 72-ամյա 2 կանանց սպանել, իսկ 33-ամյա կինը վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին, երբ բնակելի շենքերից մեկի պատշգամբում կանգնած երիտասարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ, գրում է NL Times-ը։

Պարզվել է՝ կրակող տղամարդը հոգեկան և այլ առողջական խանգարումներ ունի: Ոստիկանությունից հայտնել են, որ այս ամիս ավելի վաղ բերման էին ենթարկել վերջինիս, սակայն ավելի ուշ ազատ էին արձակել:

Զոհվածները հայուհիներ են՝ Ծնունդ Կարապետյանը և Մարալ Տեր-Մովսեսյանը, հայտնում է Ալմեոյի Հայ մարմնակրթական ընդհանուր միությանորոնք միության անդամներ էին:

--00—ԼՄ