Վերջին 3 տարում Հայաստանից ապաստան է հայցել Թուրքիայի 20 քաղաքացի․ «NEWS.am»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

թուրք

Վերջին երեք տարում Հայաստանից ապաստան է հայցել 673 օտարերկրյա քաղաքացի, որոնց գերակշիռ մասը Իրանի քաղաքացիներ են։ Այս մասին NEWS.am–ը հայտնում է Միգրացիոն ծառայությունը։

Ըստ աղբյուրի՝ 2018-ի ապաստանի հայցով Հայաստանին դիմել է 218 անձ, որից 57–ը հանդիսացել են Իրանի, 55–ը՝ Իրաքի, 21–ը Սիրիայի, 17–ը՝ Եմենի, 12–ը Աֆղանստանի, 7–ը՝ Թուրքիայի քաղաքացիներ։

2019–ին Հայաստանից ապաստան հայցած 248 անձանցից 107–ը եղել են Իրանի, 37–ը՝ Սիրիայի, 33–ը Կուբայի, 21–ը՝ Իրաքի, իսկ 7–ը՝ Թուրքիայի քաղաքացիներ։

2020–ին Հայաստանից ապաստան հայցած քաղաքացիների թիվը համեմատաբար նվազել է. ՀՀ–ից ապաստան է հայցել 207 անձ, որոնցից 96–ը եղել են Իրանի, 25–ը Սիրիայի, 22–ը Լիբանանի, 10–ը Կուբայի, 6–ը՝ Թուրքիայի քաղաքացիներ։ Նախորդ տարի մեր երկրից ապաստան հայցած Թուրքիայի քաղաքացիներից չորսը եղել են արական, իսկ երկուսը իգական սեռի։ 2018–2020թթ. Հայաստանից ապաստան հայցած Թուրքիայի 20  քաղաքացիներից 8–ը ստացել են փախստականի կարգավիճակ, իսկ 3 քաղաքացու դիմում մերժվել է։  

Ընդհանուր առմամբ 2018–ին մեր երկրում փախստականի կարգավիճակ է ստացել 72,2019–ին՝ 116, իսկ 2020–ին 81 օտարերկրյա քաղաքացի։

Հիշեցնենք՝ ապաստանը օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին ՀՀ-ում շնորհված պաշտպանություն է։ ՀՀ տարածքում ապաստանի հայց ներկայացրած օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը մինչև ապաստանի ստացման համար իր դիմումի մասին վերջնական որոշում կայացնելը համարվում է ապաստան հայցող և Հայաստանի Հանրապետությունում օգտվում է ապաստան հայցողների` օրենքով սահմանված բոլոր իրավունքներից: ՀՀ օրենսդրությամբ ապաստան հայցողներին տրամադրվում է նաև դրամական օգնություն` 3 ամիս ժամկետով։

--00—ԼՄ