Վրաստանում գրանցվել է կորոնավարակի 595.264 դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20,  24News

կորոնավիրուս

Վրաց համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսի վերաբերյալ վերջին տվյալները.

Վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 22.920 թեստ, արդյունքում` վարակի 1.501 նոր դեպք`  տեղեկանում ենք կառավարության Stopcov.ge կայքից: Համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է վարակի 595.264 դեպք: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 1 954 մարդ, պանդեմիայի սկզբից ի վեր 559 996 հիվանդների հաջողվել է հաղթահարել վարակը:

Կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 43 հիվանդ, իսկ համաճարակի սկզբից ՝ 8.541 մարդ:

Նոր դեպքերից 522-ը Թբիլիսիում է.

Շրջաններում  իրավիճակը հետևյալն է.

Աջարիա` 101

Իմերեթի`  226

Քվեմո Քարթլի`  100

Շիդա Քարթլի`  70

Գուրիա`  47

Սամեգրելո – Զեմո Սվանեթի` 181

Կախեթի` 186

Մցխեթա –Մթիանեթի` 24

Սամցխե –Ջավախք`  31

Ռաճա -Լեչխումի և Քվեմո Սվանեթի` 13

Ներկայումս Վրաստանում կա 26 701 ակտիվ դեպք, որից 5 446 –ի դեպքում  պահանջվում է ստացիոնար բուժում: 1.255 հիվանդի վիճակը ծանր է, 330 -ին միացված են արհեստական ​​շնչառության ապարատներ:

 

 

--00—ՄՀ