Սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանում 366 հազար 779 մարդ է պատվաստվել քովիդի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

85

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ, կատարվել է 366779 պատվաստում, որից առաջին դեղաչափով՝ 237454, երկրորդ դեղաչափով՝ 129325։

Հիշեցում.
✅ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

✅ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար

✅ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
Պատվաստումներն անվճար են:

--00—ԼՄ