Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն. վերջինս հրաժարվել է ձեռքսեղմումից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ռինգ

Հայ բռնցքամարտիկ` 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը բանակայիների աշխարհի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից:

Մոսկվայում ընթացող մրցաշարում Մաշակարյանը մրցեց Սարկխան Ալիևի հետ և ցուցաբերելով կամային բարձր հատկանիշներ հաղթեց 3:2 հաշվով։ Մենամարտից հետո ադրբեջանցին հրաժարվեց ավանդական ձեռքսեղմումից ու գլխիկոր հեռացավ ռինգից։

--00--ԱԹ