Պատվաստվողները խրախուսվում են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

խրախուսում

Այսօր Հյուսիսային պողոտայի շարժական պատվաստումային կետում պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՞

Խրախուսական ակցիան կշարունակվի նաև վաղը Հյուսիսային պողոտայի և Կասկադի տարածքներում տեղակայված շարժական պատվաստումային կետերում, որտեղ պատվաստված քաղաքացիները կստանան մշակութային միջոցառման տոմսեր:

Քաղաքացիների խրախուսման ակցիան կազմակերպվել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ՝ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը խթանելու նպատակով։

--00--ԱԹ