Գորիս-Կապան ճանապարհը հանձնողների համար խաղաղության դարաշրջանն արդեն եկել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Աննա Գրիգորյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ՀՀ ազգային անվտանգությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Ես, ով բազմիցս անցել եմ տվյալ ճանապարհով, վստահեցնում եմ, որ նշյալ ճանապարհահատվածից շեղվելու հավանականություն չկա, առավել ևս, որ ամենուրեք տեղադրված են ադրբեջանական դրոշներ, ինչպես նաև ադրբեջանական տեղանուններով վահանակներ: Փաստացի մեր հայրենակիցները առևանգվել են ադրբեջանցիների կողմից:

Մի քանի օր առաջ` կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, իմ հարցին` արդյո՞ք հնարավոր է, որ մեր հայրենակիցների համար էլ խոչընդոտներ ստեղծվեն Գորիս-Կապան ճանապարհին, կառավարության ղեկավարն այդպես էլ չպատասխանեց: Ադրբեջանցիներն իրենց սադրիչ գործողություններով այս հարցի պատասխանն էլ տվեցին:

Փաստորեն պողպատյա մանդատակիրների և բանավոր փոխըմբռնմամբ Գորիս-Կապան ճանապարհը հանձնողների համար խաղաղության դարաշրջանն արդեն եկել է. երբ հայը իր երկրի միջպետական ճանապարհով անցնելիս առևանգվում է, երբ արցախցի պատանիներին տեղափոխող ավտոբուսը կանգնեցվում է, և նրանք ստիված լսում են ադրբեջանցիների հոխորտանքն առ այն, որ Արցախն Ադրնեջան է, երբ մեքենաների վրայից ջնջվում են Արցախի Հանրապետության և ՀՀ-ի դրոշները, խոչընդոտվում են իրանցիների ազատ տեղաշարժը, շրջափակման մեջ են մնում մեր գյուղերը...

Մինչ իշխանությունը պատրաստվում է գունագեղ տոնախմբության, նույն իրականության մեջ անէանում են ՀՀ սահմանները, առևանգվում և ահաբեկվում են մեր հայրենակիցները»:

--00--ԱԹ