Ադրբեջանի ՊՆ-ին «զարմացրել է» Արցախում հրադադարի խախտման մասին ՌԴ ՊՆ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Ադրբեջանի ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը՝ Արցախում հրադադարի խախտման վերաբերյալ, «զարմանք է առաջացրել» Ադրբեջանի պաշտպանության նախարարության մոտ: Այս առիթով վերջիններս հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ «միջադեպը հետաքննվել է Ադրբեջանի ՊՆ և ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարության համատեղ մասնակցությամբ: Պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ չեն բացել այս ուղղությամբ և նշված ամսաթվին։ Սակայն հետագայում տեղեկատվությունը ներկայացվեց բոլորովին այլ տեսքով»։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Շուշիի շրջանում գրանցվել է Արցախի ՊԲ դիրքերի գնդակոծման 3 դեպք, դրանով հաստատելով ավելի վաղ շրջանառվող տեղեկությունները՝ Ադրբեջանի կողմից Արցախում հրադադարը խախտելու մասին:

--00--ԱԹ