Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները հայկական բեռնատար են վնասել․ այն արժե 160 հազար եվրո

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18,  24News

ճանապարհ

 Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն այսօր էքսկավատորով վնասել են հայկական բեռնատար։ Մեքենան լրիվ նոր է եղել, նախորդ տարվա թողարկման և արժեցել է 160 հազար եվրո։ Այս մասին SputnikArmenia-ին հայտնել է «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը։

Մյուս բեռնատարների վարորդներին երկար ժամանակ ստուգել են, ահաբեկել։

 Նրանց ջիպերով մոտեցել են և ասել․ «Եթե հաջորդ անգամ չկանգնենք, երբ մենք ասում ենք՝ կկրակենք»։ Այդ պատճառով էլ հիմա ընկերությունը բեռներ է տեղափոխում միայն Տաթևի ճանապարհով։

 --00—ՄՀ