Մխիթարյանը կարող է բաց թողնել Վերոնայի հետ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18,  24News

Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի՝ «Վերոնայի» հետ հանդիպումը:

Իտալական մամուլը հայտնում է, որ Մխիթարյանը չի մասնակցել «Ռոմայի» սեպտեմբերի 17-ի մարզմանը, քանի որ նրա մոտ մկանային գերհոգնածություն է:
Մխիթարյանը կմասնակցի հանդիպմանը թե ոչ, պարզ կդառնա այսօր։

--00—ՄՀ