Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 հազար դեպք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 20.329-ով՝ հասնելով 7.254.754-ի։ Այս մասին փոխանցել է ՏԱՍՍ-ը:

Երկրում կորոնավիրուսային վարակից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 16.247-ով՝ հասնելով 6.485.264-ի: Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է 799-ով՝ նախորդ օրվա 791-ի համեմատ եւ հասել 197.425-ի:

--0--ԿԿ