ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Արգավանդ-Շիրակ կամրջի շինարարությունն ավարտական փուլում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
«Երևանի 5-րդ խոշոր կամուրջն արևմտյան օղակաձև ճանապարհի ամենապատասխանատու կառույցն է: Հրազդան գետի վրա կառուցվող 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ մետաղական կամրջի շինարարությունն ավարտական փուլում է. տեղադրվում է կամրջի վերջին հենարանը»,- գրել է նա:
--00--ԱԹ