Ադրբեջանցիները կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը, պոկել արցախյան խորհրդանիշները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ավտոբուս

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանական ուժերի մասնակցությամբ այսօր նոր միջադեպ է տեղի ունեցել: Նրանք կանգնեցրել են երեխաների տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, ստուգել, միաժամանակ պոկել են միկրոավտոբուսին փակցված էմբլեմները, մասնավորապես` Արցախի դրոշը:

Տեսանյութը տարածվել է տելեգրամյան ալիքներով: Տեղի ունեցածը նկատել և օգնության են հասել ռուս խաղաղապահները, ովքեր ճանապարհել են երեխաներին:

--00--ԱԹ