ԱԱՏՄ-ն մայրաքաղաքում մինչ օրս իրականացրել է 3543 ստուգայց

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17,  24News

սատմ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետները 2021 թվականի հուլիսի 19-ից մինչ օրս մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են 3543 ստուգայց։
Արձանագրվել է 480 խախտում, տրվել է 67 նախազգուշացում, կազմվել է 72 վարչական իրավախախտման արձանագրություն, նշանակվել է 1 տուգանք։
Այդ թվում՝
◾ պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններ՝ 9 ստուգայց, խախտում՝ 9
◾ փակ արտադրական տարածքներ՝ 5 ստուգայց, խախտում՝ 4
◾ գրասենյակային տարածքներ՝ 120ստուգայց, խախտում՝ 37
◾ մեծածախ և մանրածախ առևտրի կենտրոններ՝ 1221 ստուգայց, խախտում՝ 140
◾ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող՝ ներառյալ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններ՝ 65 ստուգայց, խախտում՝ 49
◾ դեղատներ՝ 333 ստուգայց, խախտում՝ 42
◾ հանրային տրանսպորտ՝ 1776 ստուգայց, խախտում՝ 191 և այլն:

 --00—ՄՀ