ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը 3 օրով գործուղվելու է Ռումինիա

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17,  24News

Արթուր Մարտիրոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը 3 օրով կգործուղվի Ռումինիա:

Համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության կայքում: Որոշման մեջ նշվում է.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին 2021 թվականի սեպտեմբերի 21-ից 24-ը գործուղել Ռումինիա (Բուխարեստ)՝ Ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարների համաժողովին մասնակցելու համար:

2. Արթուր Մարտիրոսյանի՝ Ռումինիա գործուղման ծախսերը, մասնավորապես՝ օրապահիկը, ճանապարհածախսը, ինչպես նաև «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Մարտիրոսյանի՝ Ռումինիա գործուղման գիշերավարձի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արթուր Մարտիրոսյանի՝ Ռումինիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 --00—ՄՀ