Ահաբեկիչները կներխուժեն ՀԱՊԿ տարածքներ, եթե արդյունավետ պայքար չմղվի նրանց դեմ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Հայաստանը ծայրահեղ շահագրգռված է ՀԱՊԿ և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) տարածաշրջաններում միջազգային ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ։ Այս մասին Դուշանբեում ՀԱՊԿ և ՇՀԿ երկրների ղեկավարների համատեղ նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ համարժեք արձագանքի բացակայության դեպքում այս սպառնալիքը կարող է հանգեցնել ահաբեկչական ցանցերի ներթափանցմանը հարևան երկրներ, հատկապես, հակամարտության գոտիներ:

«Առանձնապես անընդունելի է առանձին երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը՝ որոշակի ռազմա-քաղաքական նպատակների հասնելու համար», - ասել է Փաշինյանը:

Նա ՀԱՊԿ և ՇՀԿ երկրներին ավելի սերտ երկխոսության և փոխգործակցության կոչ է արել` ահաբեկչական սպառնալիքը չեզոքացնելու համատեղ գործողություններն արդյունավետորեն իրականացնելու համար:

--00--ԿԿ