ՀԴԿ-ն բանակցային գործընթացի բովանդակությունը փոխելու առաջարկով դիմել է խմբակցություններին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Քաղաքական

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը դիմել է Ագային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին եւ առաջարկներ ներկայացրել:

Դիմումը ներկայացնում ենք ստորեւ. «Տարիներ շարունակ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը և «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեն առաջարկությամբ է հանդես եկել Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացը քաղաքական հարթությունից տեղափոխել իրավական դաշտ։

Որպես առաջին քայլ, անհրաժեշտ ենք համարել, հիմք ընդունելով առկա ծանրակշիռ իրավական փաստարկները, ՀՀ Ազգային Ժողովի կողմից ճանաչել ԼՂՀ-ի  /ԱՀ-ի/ ձևավորման գործընթացի օրինականությունը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։

Ինչու է այս քայլը անհրաժեշտ։

1․ Մինչ այսօր Հայաստանը Մինսկի խմբի համանախագահներին չի ներկայացրել բանակցությունների իր սեփական օրակարգը, որից բխելու էր հստակեցված դիրքորոշումը։

2․  Ներկայացնելով իրավական փաստաթղթերի թղթապանակը, հայկական կողմը հաստատում է, որ  1998թ․ փետրվարի 19-ին ԼՂԻՄ-ի դեպուտատների մարզային խորհրդի ընդունված որոշումը և դրան հետևած ԼՂՀ-ի բոլոր իրավական ակտերը օրինական են  և անհերքելի միջազգային իրավունքի տեսանկունից։

3․ Հաշվի առնելով Ադրբեջանի սանձազերծած պատերազմները Արցախի Հանրապետության անկախ գոյության դեմ և ագրեսիվ դրսևորումների շարունակությունը ՝Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցերը հակամարտության գոտի, անհրաժեշտ ենք համարում անհապաղ ԱԺ-ում նախաձեռնել լսումներ՝ «Արցախի Հանրապետության ձևավորման օրինականությունը, իրավական իրողություն է» օրակարգով։

Լսումների արդյունքում կհաստատվի, որ օրինական ճանապարհով ձեռք բերված անկախությամբ, ԽՍՀՄ 1990 թ․ ապրիլի 3 – ի «ԽՍՀՄ- ի կազմից միութենական հանրապետության դուրս գալու կարգի մասին» օրենքի տառին ու բովանդակությանը համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրպետությունը, դուրս գալով Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից, չի խախտել նրա տարածքային ամբողջականությունը։

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք ՀՀ ԱԺ պատգամավորներին միաձայն քվեարկել «ՀՀ Ազգային Ժողովը ճանաչում է Արցախի Հանրապետության ձևավորման օրինականությունը /լեգիտիմությունը/, ինչը հիմնավորվում է  իրավական բազմաթիվ փաստաթղթերով», ՀՀ ԱԺ –ի որոշման օգտին։ Դրանով մենք կփոխենք բանակցային գործընթացի բովանդակային ուղղվածությունը, կվերահաստատենք, որ «Արցախի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում», և օրինական կհամարենք Արցախի Հանրապետության զավթված տարածքների դեօկուպացիան։

Հիմնարար թեզը,  որով առաջնորդվում է միջազգային իրավունքը՝ ազգերի, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառումը, Արցախի հայ ժողովրդի կողմից իրականացվել է Ադրբեջանի իրավական որոշումների և փաստարկների բացակայության պայմաններում, ինչը ևս կարևորագույն և որոշիչ պետք է դառնա Մինսկի խմբի համանախագահների համար բանակցությունները նոր օրակարգով վերսկսելու համար։

Հարգելի պատգամավորներ։ Ձեր խոհեմ և միասնական որոշումից է կախված Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների դիրքորոշման հստակեցումը Արցախի հիմնահարցի կարգավորմանն ուղղված գործիքակազմի ընտրության հարցում։

--00--ԿԿ