Քանաքեռում բախվել են «Opel»-ն և «Volkswagen»-ը. վերջինս բախվել է ծառին, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

1

Սեպտեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։05-ի սահմանում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Հասրաթյան փողոցում, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Opel Astra» և «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով «Իզմիրլյան» ԲԿ են տեղափոխվել 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

--00—ԼՄ