Հայաստանի վարչապետը և Իրանի նախագահը հանդիպել են Տաջիկստանում 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

Տաջիկստանում այս պահին տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը։ Այս մասին Դուշանբեից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը։

Աշխատանքային այցով Տաջիկստանում գտնվող ՀՀ վարչապետը սեպտեմբերի 16-ին մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել նաև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

Սեպտեմբերի 17-ին Փաշինյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին։

--00—ԼՄ