43–ամյա վարորդը Chevrolet–ով մխրճվել է բեռնատարի մեջ. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

վթար

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ի հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 43-ամյա Սիմոն Հովհաննիսյանի վարած  Chevrolet մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 49-ամյա Խաչիկ Զաքարյանի վարած ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Chevrolet-ի վարորդ Ս. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱԹ

Տեսանյութեր