Կառավարությունը սուբվենցիոն 15 ծրագրերի համար 4 մարզի հատկացրեց 357 մլն 458 հազ. դրամ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16,  24News

Կառավարություն

15 ծրագիր, որից 3-ն՝ Արմավիրի, 4-ը՝ Գեղարքունիքի, 5-ը՝ Կոտայքի, 3-ը՝ Լոռու մարզերում են, իրականացվել է համայնքների բյուջեների հաշվին, և ներկայում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջացել: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Մրցույթներից հետո ընդհանուր արժեքը կազմել է 582 մլն դրամ, որից պետական համաֆինանսավորման մասը՝ 357 մլն 458 հազ. դրամ: Արդյունքում, համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարմամբ, կապահովվի ծրագրերի արդյունավետ իրականացում:

--00--ԱԹ