6-ամյա աղջկան մահացու վրաերթի գործով 37-ամյա տրակտորիստը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

2021 թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 12:45-ի սահմաններում, Մեղրի համայնքի 37-ամյա բնակիչը, նույն համայնքի Լեհվազ բնակավայրի միջնակարգ դպրոցի մերձակա ճանապարհին վարելով ՍՊ ընկերության «CLG-856» մակնիշի բարձիչ տրակտորը, վրաերթի է ենթարկել նշված գյուղի անչափահաս բնակչուհուն՝ ծնված 2015 թ., որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, 37-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: 

--00—ԼՄ