Պուտինի շրջապատում կորոնավիրուսով հիվանդացել է մի քանի տասնյակ մարդ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16,  24News

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր շրջապատում կորոնավիրուսով հիվանդացել Է ոչ թե մեկ կամ երկու, այլ մի քանի տասնյակ մարդ։

«Դուք գիտեք, որ, ցավոք, ստիպված եղա վերջին պահին չեղարկել իմ այցը Դուշանբե, շատ եմ ափսոսում: Բայց դա կապված Է այն բանի հետ, որ մոտ շրջապատում, ինչպես գիտեք, հայտնաբերվել են կորոնավիրուսով հիվանդության դեպքեր, և դա մեկը չէ, երկուսը չէ, այլ մի քանի տասնյակ մարդիկ են: Իսկ այժմ ստիպված եմ մի քանի օր ինքնամեկուսացման ռեժիմ պահպանել»,- ասել է Պուտինը՝ տեսակապի միջոցով հանդես գալով ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում, որն անցկացվում Է Դուշանբեում:

Նա հավելել Է. «Ցավոք, չեմ կարող ձեր յուրաքանչյուրի ձեռքը սեղմել, ձեզ գրկել, բայց, իհարկե, մենք շահագրգռված ենք մասնակցությամբ, թող որ հեռավար կարգով՝ հանգուցային հարցերի քննարկմանը, որոնք ծառացած են մեր կազմակերպության առջև»:

 --00—ՄՀ