Հայաստանը շրջապատված է թշնամիներով և դրված է նրա լինելիության հարցը. Պրահայի արքեպիսկոպոս

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16,  24News

խաչքար

 

Սեպտեմբերի 15-ին Չեխիայի Կրալուպե Վլտավայի վրա քաղաքի կենտրոնական այգում  տեղի է ունեցել օրերս տեղադրված հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն։ Այս մասին գրում orer.eu կայքը։

Խաչքարի տեղադրման հեղինակն է մեր հայրենակից Թելման Ներսիսյանը, ով իր ելույթում  խոստովանել է, որ վերջին տարվա ընթացքում իրեն մտահոգել է իր հայրենքում ստեղծված վիճակը, և ցանկացել է այս խաչքարի տեղադրմամբ հարգանքի տուրք մատուցել իր ժողովրդին և երկրին, որտեղ ծնվել է։ Եվ բացի այլ նշանակությունից, այս խաչքարը պետք է խորհրդանշի նաև բոլոր մարդկանց մինչև համերաշխությունը և համագործակցությունը։

Թելման Ներսիսյանը ընդգծել է, որ հայկական խաչքարը նվիրված է 1915 թվականի թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին։

Իր օրհնության խոսքն է ասել  Չեխիայի կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան՝ անդրադառնալով ոչ միայն ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կրած անհամար զրկանքներին, միլիոնավոր զոհերի հիշատակին, այլև այսօր Հայաստանում ապրող հայերի ծանր վիճակին, նշելով, որ ներկա ժամանակներում էլ Հայաստանը շրջապատված է թշնամիներով եւ դրված նրա լինելիության հարցը։

 --00—ՄՀ