Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները իրանական 2 բեռնատարի վարորդի են ձերբակալել․«Para TV»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

nka8

Ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են երկու իրանցի վարորդի, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան, այդ մասին հայտնում է «Para TV»-ին՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ 

Ըստ աղբյուրի՝ վարորդները հեռախոսով հասցրել են հայտնել, որ ձերբակալված են, և որ ադրբեջանցիները պատրաստվում են դատել իրենց, որից հետո կապը ընդհատվել է։

Հիշեցնենք՝ օրերս ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:

--00—ԼՄ