Ինքնամեկուսացումը չի փոխում ՌԴ նախագահի աշխատանքային գրաֆիկը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինքնամեկուսացման գնալով, հանձնում է անհրաժեշտ թեստերը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պուտինն ավելի վաղ տեղեկացրել էր կառավարությանը, որ ինքնամեկուսացման է գնում՝ ընդգծելով, որ իր շրջապատում մի քանի մարդ վարակվել է կորոնավիրուսով, այդ թվում՝ նրանք, ովքեր պատվաստվել են:

Պեսկովի խոսքով՝ ինքնամեկուսացումը չի փոխում ՌԴ նախագահի աշխատանքային գրաֆիկը: Ինչպես ավելի վաղ նշվել էր, Պուտինն աշխատելու է հեռավար ձևաչափով:

--00--ԿԿ