ՊԵԿ-ում քննարկվել են հարկային և մաքսային իրավախախտումների դեմ համատեղ պայքարի ծրագրերը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15,  24News

ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել է ՀՀ-ում երկօրյա աշխատանքային այցով գտնվող Լատվիայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության հարկային և մաքսային ոստիկանության պատվիրակության հետ. տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ռուստամ Բադասյանը կարևորել է երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային բազան, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության կառավարությունների միջև մաքսային հարցերում փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան, որոնք ստեղծում են բարենպաստ պայմաններ երկու երկրների լիազոր պետական մարմինների միջև փոխգործակցության ծավալման համար: Պատվիրակության անդամները, կարևորելով միջազգային երկկողմ և բազմակողմ գործակցությունը, ներկայացրել են համագործակցության շնորհիվ կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հաջողված օրինակներ: Լատվիայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության հարկային և մաքսային ոստիկանության պատվիրակության անդամները կիսվել են նաև այցի ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության ու տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություններում աշխատանքային հանդիպումների տպավորություններով, որի ընթացքում տեղի է ունեցել փորձի արդյունավետ փոխանակում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու կառույցների միջև համագործակցության խորացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացման վերաբերյալ:

--00—ՄՀ  

Տեսանյութեր

Live

Լրահոս