Ադրբեջանական կրակոցներն Արցախում ուղղված են ընդդեմ ռուսական ներկայության․ ԱԺ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը կարծում է, որ վերջին շրջանում Արցախում կրակոցների ինտենսիվությունն ընդդեմ ռուս խաղաղապահների ներկայության է։ Այս մասին նա ասել է 24News-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հատվածում օդ է կրակել, հայկական կողմը ևս ի պատասխան օդ է կրակել։ 

Պատգամավորն ընդգծել է, որ նպատակը ոչ միայն ռուս խաղաղապահներին վարկաբեկելն է, այլևս արցախցիներին խուճապի մեջ պահելը։

«Ադրբեջանն ամեն բան անում է, որ ցույց տա՝ ինքն է Արցախի տերը, ինչպես ուզեն՝ լինելու է»,-ասել է Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս