ՌԴ ԱԳ փոխնախարար և ԿԽՄԿ նախագահը քննարկել են ԼՂ-ի հումանիտար խնդիրները

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15,  24News

կոլաժ

Ժնևում սեպտեմբերի 14-ին հանդիպել են  Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերը: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։

Հանդիպման ընթացքում շարունակվել է Աֆղանստանում, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ՝ այլ տարածաշրջաններում ընթացիկ հումանիտար օրակարգի մանրամասն քննարկումը: Այս համատեքստում դիտարկվել են Ռուսաստանի և ԿԽՄԿ-ի փոխգործակցության ամրապնդման գործնական ասպեկտները։

--00—ՄՀ