Իրանը պատերազմի ժամանակ «Բայրաքթար» իջեցնող սարք էր առաջարկել ՀՀ-ին, մերժում էր ստացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Իրանի իշխանություններն ըստ որոշ լուրերի Հայաստանին պատերազմի օրերին թուրքական «Բայրաքթարներ» իջեցնող սարքեր է առաջարկել, սակայն մերժում է ստացել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում հայտարարել է Հայ Դատի Թեհրանի գրասենյակի պատասխանատու Իսահակ Յունանեսյանը՝ նշելով, որ այս մերժումը բավական մեծ արձագանք է գտել իրանական մամուլում։ 

«Ընդհանրապես, Հայաստանի և Իրանի հարաբերությունները վերջին շրջանում բավական հետընթաց են ունեցել։ Ամեն ինչ սկսվեց Բոլթոնի այցից Հայաստան (ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական - խմբ.), որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պատրաստ է փակել Իրանի հետ սահմանը։ Այս հայտարարությունը շատ մեծ զարմանք ու աղմուկ հանեց իրանական քաղաքական շրջանակներում։ Բացի դրանից անհասկանալի էր Իսրայելում ՀՀ դեսպանության բացումը», - նշել է մեր զրուցակիցը։ 

Ըստ Իսահակ Յունանեսյանի, Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածի՝ ադրբեջանցիների կողմից փակումը բավական մեծ աղմուկ է առաջացրել Իրանում։ «Կան հատուկ խմբեր, որոնք խուճապ են տարածում, որ Հայաստան պետք չէ գնալ այդ ճանապարհով, որ անվտանգ չէ։ Սա մեծ տնտեսական հարված կարող է հասցնել Հայաստանին», - հավելել է նա՝ նկատելով, որ «ադրբեջանցի զինվորականները բավական անքաղաքավարի ձևով կանգնեցնում են իրանական ավտոբուսները, ստուգում մարդկանց անձնագրերն ու պահանջում գումար»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս