Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Դուշանբե

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Քաղաքական

Սեպտեմբերի 15-17-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Դուշանբեում՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով։

Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ՝ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

--00--ԿԿ