Թշնամին ոստիկանական հենակետ է դրել Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Սյունիքի մարզում՝ Որոտանում, ադրբեջանցիների կողմից ոստիկանական հենակետ տեղադրելու փաստին։

«Իրենք տեղակայված են նույն էն հատվածներում, որտեղ նախկինում էդ խնդիրն առաջացել էր, այսինքն՝ իրենց լոկացիայի տեսանկյունից ոչ մի բան չի փոխվել, ուղղակի տեղադրել են հսկիչ կետերը»,-ասել է Աղաջանյանը, ապա հավելել, որ խոսքն այն դիրքերի մասին է, որտեղ ժամանակին տեղակայված են եղել և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ։

«Ըստ քարտեզի Սովետական միության՝ էդ հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ»,-ասել է նա։

Հարցին՝ ինչո՞ւ է հիմքում Սովետական քարտեզը դրվել, Աղաջանյանը դիտարկմանը հարցով է պատասխանել՝ բա ի՞նչ քարտեզով։ Լրագրողի ճշգրտմանը, թե սահմանազատում դեռ չի եղել, ՔՊ-ական պատգամավորն ասել է․ «Սահմանազատման գործընթաց չի եղել, երբ որ կսկսվի, հստակեցումները կտրվեն»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

--00—ԼՄ