Այս իշխանության պաշտոնավարման պարագայում նոր կորուստներն անխուսափելի են

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14,  24News

Աբրահամյան

 

Իշխանությունը փորձում է հավաստիացնել, թե սահմանների դեմարկացիայի գործընթացը լուծելու է ինչպես Սոթք-Խոզնավար, այնպես էլ՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված ճգնաժամերը և որպես լուծում առաջ քաշում այդ օրակարգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Դեռ մի կողմ դնենք, որ այդ գործընթացի մեկնարկի համար Ադրբեջանը բարձր գին է սահմանել։

Սահմանագծման/սահմանազատման գործընթացը հիմնված է նուրբ, բարդ հաշվարկների և, իհարկե, ակտիվ բանակցությունների վրա։

Այն, ինչ տեսել ենք վերջին 3 տարիներին՝ այս իշխանությունների դերակատարմամբ, արդյոք կարող է երաշխիք տալ, որ այդ գործընթացը մեր օգտին է լինելու։ Միանգամից ասեմ՝ ոչ։

Այս իշխանությունը այդ պրոցեսը ևս տապալելու է, իսկ արդյունքում ոչ միայն Գեղարքունիքի և Սյունիքի հատվածների խնդիրները չեն լուծվելու, այլ նոր տարածքային կորուստների վտանգ է առաջանալու։

Այնպես որ, այս իշխանության պաշտոնավարման պարագայում նոր կորուստներն անխուսափելի են», - գրել է Աբրահամյանը:

 --00—ՄՀ