Գրանցվել է COVID-19-ով վարակված հղիի մահվան դեպք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

հղի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել զոնության կոչով՝ հայտնելով, որ գրանցվել է COVID-19-ով վարակված հղիի մահվան դեպք:

«Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկում արձանագրվել է  19-20 շաբաթական հղիի մահվան դեպք։

Վերջինս ունեցել է սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ ` թոքերի 40 տոկոս ախտահարմամբ»,- գրել է նա:

--00--ԱԹ