Լափում, լափում եք, ուշքի՛ եկեք, հայե՛ր, եթե կնիկ-էրեխեն չէ, գոնե ձեր լափամանը պաշտպանեք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

«Գորիսեցին թքած ունի իր գյուղի վրա, որն այդ դիրքից մեկուկես կիլոմետր է հեռու։ Մենք հիվանդ ենք, մեզ բուժվել է պետք․ հույսներս անընդհատ դնում ենք Աստծու վրա, ռուսի վրա, ամերիկացու կամ ֆրանսիացու վրա, ոչ մի բան չենք ուզում անել»,- խոսելով Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական հենակետից՝ այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը:

Նրա խոսքով, երբ տղամարդը չի կարողանում կոշիկ կոճկի առանց խեղդվելու, ինքը ապրելու իրավունք չունի, էն էլ՝ չաղ ու բախտավոր:  

«Բտվել, լափել, էլի լափել, դա բերում է կործանման, և բթացման, ինչն այսօր տեղի  է ունենում, ուշքի եկեք, հայե՛ր: Ես իմ թանկ կյանքը թանկ էլ կծախեմ, ծնկի չեմ կանգնի սպանվելուց առաջ, իսկ մեծամասնությունը ծնկի եկած կգլխատվի։ Գուցե ուշքի՞ գանք, սկսենք մարզվե՞լ, ու միայն լափելու մասին չմտածենք, մի քիչ էլ մտածենք, որ էդ լափամանն էլ է պետք պաշտպանել թուրքից, որովհետև ինքը գալիս է՝ քեզ մորթի, որ էդ լափամանը վերցնի, ինքն օգտվի։ Եթե ձեր ընտանիքները, կնիկ-էրեխեն չեք ուզում պաշտպանել, գոնե էդ ձեր լափամանը պաշտպանեք»,-ասել է Վարդանովը:

Բանախոսն անդրադաձել է նաև անվտանգային այլ թեմաների՝ նշելով, որ պատերազմը սարերի ետևում չէ:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Տեսանյութեր

Live

Լրահոս