Արմեն Սարգսյանը նշանակվել է Կատարում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13,  24News

Նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կատարում ՀՀ դեսպան նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արմեն Սարգսյանին նշանակել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դոհա)» , - նշված է նախագահի հրամամագրում։

--00—ՄՀ