Ստեփանակերտում շարունակվում է պատերազմից տուժած շենքերի և բնակելիների վերակառուցումը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13,  24News

Արցախ

 

Ստեփանակերտում շարունակվում են 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած բազմաբնակարան շենքերի և բնակելի տների վերանորգման, վերակառուցման աշխատանքները: Այս օրերին ակտիվ շինարարություն է ընթանում Ազատամարտիկների 24 բազմաբնակարան շենքում:

Այստեղ բազմահարկերի պատշգամբներն են հիմնանորոգվում, տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից:

--00—ՄՀ