Թալիբները բուհերի ծրագրերից կհանեն այն առարկաները, որոնք հակասում են շարիաթի օրենքներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Աշխարհ

«Թալիբան» շարժումը պատրաստվում Է Աֆղանստանի համալսարանների ծրագրերից հանել այն առարկաները, որոնք հակասում են շարիաթի օրենքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Tolo News հեռուստաալիքը:

Ավելի վաղ Khaama Press գործակալությունը հաղորդել Էր, որ համալսարանների ուսանողներին փոփոխություններ են սպասվում ծրագրերում. երկրորդական առարկաներին կփոխարինեն ավելի ժամանակակիցները, որպեսզի աֆղանցիները կարողանան մրցակցել այլ երկրների ուսանողների հետ:

«Յուրաքանչյուր առարկա, որը հակասում Է իսլամի օրենքներին, կբացառվի (ծրագրերից)»,-հեռուստաալիքը մեջբերում Է Աֆղանստանի բարձրագույն կրթության նախարարի պաշտոնակատար Աբդուլ Բաքի Հաքանիի խոսքը: Ներկայում չի ճշտվում, թե հատկապես որ դիսցիպլիններից են պատրաստվում հրաժարվել իշխանությունները: Բարձրագույն կրթության նախարարությունը նաեւ խոստանում Է ապագայում գործարկել հատուկ ծրագիր, որն ուսանողներին թույլ կտա ուսուցում անցնել արտասահմանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ԿԿ